


Rolf Benz MIOKO
Իրական մեծություն ցանկացած ձևով։
Rolf Benz MIOKO-ն պարզ էլեգանտությանը հաղորդում է բազմաթիվ դեմքեր։ Որպես ժամանակակից առանձին կամ մոդուլային բազմոց՝ այն առաջարկում է համադրման հնարավորությունների անսահման հարստություն՝ ըստ հատակագծի և ձևավորման նախասիրությունների։ Թեթևության տպավորիչ նրբերանգներ են ապահովում բարձր ոտքերը և առանց մեջքի հենակի միացվող տարրերը։ Անհատական հարմարավետության ցանկությունների համար սահմաններ չկան։






Rolf Benz TAYA
Ստեղծված կյանքի ամենագեղեցիկ պահերի համար։ Ներսում և դրսում։
Հորիզոնական գծերի և ընդարձակ տարածքների վրա հստակ շեշտադրմամբ՝ Rolf Benz TAYA-ն ստեղծում է տեսողական մթնոլորտ, որը բեմադրում է ներքին և արտաքին աշխարհների միջև անխափան անցումը։ Սվենդ Լյովբյերգը և Հենրիկ Պեդերսենը դանիական Norsmind դիզայներական գործակալությունից իրենց դիզայներական գաղափարում հետևում են բնակելի տարածքը հետևողականորեն դեպի դուրս երկարացնելու մոտեցմանը՝ անզուգական հարմարավետությամբ։


Rolf Benz KAIA
Հանուն պառկելու սիրո։
Վերջապես մի բազմոց, որը բոլորին տալիս է ազատություն՝ նստելու կամ պառկելու հենց այնպես, ինչպես ցանկանում են։ Քանի որ Rolf Benz KAIA առանձին կամ մոդուլային բազմոցի յուրաքանչյուր նստատեղ ունի երկու նստատեղի խորություն և սահուն կարգավորվող մեջքի հենակ։ Նորարարական հարմարավետության գործառույթի շնորհիվ այն նստած դիրքից հեշտությամբ կարելի է տեղափոխել հանգստի, ապա նաև պառկած դիրքի։ Ընդ որում՝ ազատ մեջքի բարձերը տալիս են լրացուցիչ հենարան և օպտիմալացնում հարմարավետությունը ցանկացած դիրքում։ Այս բազմոցի հավերժական դիզայնը հրաշալիորեն ինտեգրվում է ցանկացած բնակելի ոճի մեջ։












Rolf Benz JAZ.
Թեթևությունը ապրում է ազատ տարածություններում։
Դիզայնի թեթևության, հարմարավետության նորարարական գործառույթի և յուրաքանչյուր դետալում բարձր որակի համադրությամբ՝ Rolf Benz JAZ բազմոցը սահմանում է նոր չափանիշներ։ Հատակից մեծ բարձրությունը և նստատեղերի ու նուրբ ալյումինե kարկասով պահվող հենակի միջև բնորոշ թափանցիկությունը դրան հաղորդում են եզակի թեթևություն։ Բազմոցի ավանդական առջևի և ետևի տեսքն այստեղ կարծես պարզապես չքանում է։